
Մարտկոցի լիցքավորումը
Ձեր մարտկոցը նախապես լիցքավորվել է, բայց լիցքավորման մակարդակները կարող են տարբեր լինել:
1. Լիցքավորիչը միացնել պատի վարդակից:
2. Լիցքավորիչը միացնել սարքին: Լիցքավորման ընթացքում կարող եք սարքն
օգտագործել:
3. Մարտկոցը լրիվ լիցքավորելուց հետո լիցքավորիչը նախ անջատեք սարքից և ապա
պատի վարդակից:
Եթե մարտկոցը ամբողջովին լիցքաթափված է, կարող է մի քանի րոպե պահանջվել, մինչև
լիցքավորման նշանը հայտնվի էկրանին կամ հնարավոր լինի զանգեր կատարել: