Bluetooth անլար տեխնոլոգիա
Bluetooth տեխնոլոգիան թույլ է տալիս ձեր հեռախոսը ռադիոալիքների միջոցով միացնել
համատեղելի Bluetooth սարքի՝ 10 մետր (32 ոտնաչափ) շառավղով:
Սույն սարքը բավարարում է Bluetooth 2.0 + EDR հատկորոշմանը, որն ապահովում է հետևյալ
պրոֆիլները. ընդհանուր մուտք, ձեռնազատ, ականջակալ, օբյեկտի հրում, ֆայլերի փոխանցում, հեռադիր
մուտք դեպի ցանց, հաջորդական պորտ, SIM մուտք, օբյեկտների ընդհանուր փոխանակում, ձայնի
առաջատար բաշխում, ձայնի և տեսանյութերի հեռահար կառավարում, ձայնի և տեսանյութերի ընդհանուր
բաշխում:: Bluetooth տեխնոլոգիայով աշխատող այլ սարքերի հետ փոխհամատեղելիությունն
ապահովելու համար օգտագործեք միայն Nokia-ի կողմից այս մոդելի համար թույլատրված լրասարքեր:
Սույն սարքի հետ այլ սարքերի համատեղելիությունը պարզելու համար դիմեք այդ սարքերն
արտադրողներին:
Bluetooth տեխնոլոգիաների կիրարկմաբ գործող ֆունկցիոնալ հնարավորությունները մարտկոցից
ավելի շատ սնուցում են պահանջում, ինչը նվազեցնում է մարտկոցի լիցքը:
Bluetooth միացման գործարկում
Ընտրեք Ընտցնկ > Պարամետրեր > Միացնելիությն > Bluetooth և կատարեք հետևյալ քայլերը.
1. Ընտրեք Իմ հեռ. անունը և ձեր հեռախոսի համար անուն մուտքագրեք:
2. Bluetooth միացնելիությունն ակտիվացնելու համար ընտրեք Bluetooth > Միացնել: նշանը
ցույց է տալիս, որ Bluetooth-ն ակտիվ է:
3. Ձեր հեռախոսը ձայնային լրասարքի հետ միացնելու համար ընտրեք Միաց. օժ. լսասրքեր և այն սարքը,
որին ուզում եք միանալ:
4. Ձեր հեռախոսը տիրույթում առկա որևէ Bluetooth սարքի հետ զուգտակելու համար ընտրեք
Զուգտկվծ սարքեր > Ավլ. նոր սարք:
Ոլորեք դեպի գտնված սարքը և ընտրեք Ավլցնլ:
Ձեր հեռախոսի մեջ մուտքագրեք անցակոդ (մինչև16 նիշ) և թույլատրեք միացում մյուս Bluetooth
սարքի վրա:
Եթե դուք մտահոգված եք անվտանգությամբ, անջատեք Bluetooth գործառույթը կամ Իմ հեռ.
տսնլիությն դրեք Թաքցված: Bluetooth հաղորդակցություն ունեցեք միայն նրանց հետ, ում վստահում
եք:
Պարամետրեր
© 2008 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:
21
ԱՀ-ով միացում ինտերնետին
Օգտվեք Bluetooth-ից՝ ձեր համատեղելի անհատական համակարգիչն առանց PC Suite ծրագրակազմի
ինտերնետին միացնելու համար: Ձեր հեռախոսը պետք է ունենա ինտերնետի մուտք ապահովող
ծառայության մատակարար, իսկ ձեր ԱՀ-ը պետք է ապահովի Bluetooth-ի անհատական ցանց (PAN):
Հեռախոսի ցանցային մուտքի կետի (NAP) ծառայությանը միանալուց և ձեր ԱՀ-ի հետ զուգտակելուց
հետո ձեր հեռախոսն ինքնաբերաբար փաթեթային տվյալների կապ կհաստատի ինտերնետի հետ: