11. Պատկերասրահ
Ձեր հեռախոսն ապահովում է իրավունքների թվային կառավարման (DRM) համակարգ՝ ձեռք բերված
բովանդակությունը պաշտպանելու համար: Միշտ ստուգեք ցանկացած բովանդակության և ակտիվացման
բանալու առաքման պայմանները՝ նախքան դրանք ձեռք բերելը, քանի որ դրանք կարող են վճարման ենթակա
լինել:
Իրավունքների թվային կառավարում
Բովանդակության սեփականատերերը կարող են իրավունքների թվային կառավարման (DRM) զանազան
տեսակներ օգտագործել իրենց մտավոր սեփականությունը, այդ թվում հեղինակային իրավունքները,
պաշտպանելու համար: Այս սարքը DRM ծրագրերի տարբեր տեսակներ է օգտագործում՝ DRM-ի միջոցով
պաշտպանված նյութերից օգտվելու համար: Սույն սարքի միջոցով դուք կարող եք օգտվել WMDRM 10,
OMA DRM 1.0, OMA DRM 1.0 forward lock և OMA DRM 2.0: Եթե որոշակի DRM ծրագիրը
բովանդակությունը չի պաշտպանում, բավանդակության սեփականատերերը կարող են պահանջել,
որպեսզի այդ DRM ծրագրի կողմից նոր բովանդակությունից օգտվելու հնարավորությունը դադարեցվի:
Դադարեցումը կարող է նաև արգելել Ձեր սարքի վրա արդեն իսկ գտնվող DRM-պաշտպանված
բովանդակության օգտագործման ժամկետի երկարաձգումը: DRM ծրագրի դադարեցումը չի ազդում DRM
այլ տեսակներով պաշտպանված կամ DRM պաշտպանություն չունեցող բովանդակության օգտագործման
վրա:
Իրավունքների թվային կառավարման (DRM) միջոցով պաշտպանված բովանդակության հետ միասին
տրվում է համապատասխան ակտիվացման բանալի, որը սահմանում է բովանդակությունից օգտվելու Ձեր
իրավունքները:
Օպերատորի ընտրացանկ
© 2008 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:
24
Եթե ձեր սարքի վրա OMA DRM-ով պաշտպանված բովանդակություն կա, ակտիվացման բանալիների և
բովանդակության պահեստային օրինակ ստեղծելու համար օգտագործեք Nokia PC Suite ծրագրի
համապատասխան ֆունկցիոնալ հնարավորությունը:Հնարավոր է, որ տվյալների փոխանցման այլ
եղանակներ օգտագործելիս ակտիվացման բանալիները չփոխանցվեն: Փոխանցման այլ ձևերը կարող է
չփոխանցեն ակտիվացման բանալիները, որոնց վերականգնումը` բավանդակության հետ միասին,
անհրաժեշտ է, որպեսզի կարողանաք շարունակել OMA-DRM-ով պաշտպանված բովանդակության
օգտագործումը՝ սարքի հիշողության ֆորմատավորումից հետո: Ակտիվացման բանալիները
վերականգնելու անհրաժեշտություն կարող է առաջանալ նաև սարքի վրա գտնվող ֆայլերի վնասվելու
դեպքում:
Եթե ձեր սարքի վրա WMDRM-ով պաշտպանված բովանդակություն կա, ակտիվացման բանալիներն ու
բովանդակությունը կկորչեն սարքի հիշողությունը ֆորմատավորելու դեպքում: Հնարավոր է նաև, որ
սարքի վրա գտնվող ֆայլերի վնասման հետևանքով կորցնեք ակտիվացման բանալիներն ու
բովանդակությունը: Ակտիվացման բանալիների կամ բովանդակության կորուստը կարող է
սահմանափակել ձեր սարքի վրա նույն բովանդակությունից նորից օգտվելու հնարավորությունը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ծառայություն մատուցողին:
Պահոցները դիտելու համար ընտրել Ընտցնկ > Պատկերասրահ: