
5. Նավարկում ընտրացանկերում
Հեռախոսի գործառույթները խմբավորված են ընտրացանկերում: Ընտրացանկերի ոչ բոլոր
գործառույթները կամ տարրերն են այստեղ նկարագրված:
Սպասման ռեժիմում ընտրել Ընտցնկ և ցանկալի ընտրացանկը կամ ենթացանկը: Ընտրել Ելք կամ Հետ՝
ընտրացանկի ընթացիկ մակարդակից ելնելու համար: Սեղմել վերջի ստեղնը՝ անմիջականորեն սպասման
ռեժիմ վերադառնալու համար: Ընտրացանկի տեսքը փոխելու համար ընտրել Ընտցնկ > Ընտրք > Հմն.
ընտցկ տեսք: