Nokia 5130 XpressMusic - FM ռադիո

background image

FM ռադիո

FM ռադիոյի աշխատանքը կախված է ալեհավաքից, որը հեռախոսի նույն ալեհավաքը չէ: FM ռադիոյի

նորմալ աշխատանքի համար հարկավոր է համատեղելի գլխային հեռախոս կամ օժանդակ սարք

օգտագործել:

Ուշադրություն. Երաժշտությունը լսեք չափավոր բարձրությամբ: Տևականորեն բարձր ձայն լսելը

կարող է վնասել ձեր լսողությունը: Բարձրախոսից օգտվելիս հեռախոսը ականջին մոտ մի պահեք, քանի

որ ձայնը կարող է չափազանց բարձր լինել:
Ընտրեք Ընտցնկ > Միջոցներ > Ռադիո կամ, սպասման ռեժիմում, սեղմեք և պահեք *.
Եթե արդեն պահել եք ռադիոկայաններ, ոլորեք վեր կամ վար՝ կայանների միջև տեղաշարժվելու համար,

կամ սեղմեք հիշողության մեջ պահված ցանկալի կայանին համապատասխանող թվի ստեղնը:
Հարևան կայանը որոնելու համար սեղմել ոլորման ստեղնը և սեղմած պահել ձախ կամ աջ:
Արդեն լարված կայանը պահպանելու համար ընտրել Ընտրք > Պահպ. կայանը:
Ձայնը կարգավորելու համար սեղմել ձայնի ուժգնության ստեղները:
Ռադիոն հետին պլանում միացված թողնելու համար սեղմել վերջի ստեղնը: Ռադիոն փակելու համար

սեղմեք և պահեք ավարտի ստեղնը: