Nokia 5130 XpressMusic - Տեղեկություններ մարտկոցի և լիցքավորիչի վերաբերյալ

background image

Տեղեկություններ մարտկոցի և լիցքավորիչի վերաբերյալ

Ձեր սարքը սնուցվում է վերալիցքավորվող մարտկոցից: Այս սարքի հետ օգտագործման համար

նախատեսված մարտկոցը BL-5C է: Սույն սարքը նախատեսված է հետևյալ լիցքավորիչներով

օգտագործվելու համար. AC-3: Մարտկոցը կարելի է հարյուրավոր անգամներ լիցքավորել և

լիցքաթափել, բայց ի վերջո այն կենթարկվի բնականոն մաշվածության: Երբ նկատեք, որ խոսակցության

և սարքի՝ սպասելու ռեժիմում գտնվելու ժամանակահատվածները սովորականից նկատելիորեն ավելի

կարճ են դարձել, ապա փոխեք մարտկոցը: Օգտագործեք միայն այս սարքի համար նախատեսված և Nokia-

ի կողմից հաստատված մարտկոցներ ու լիցքավորիչներ դրանք լիցքավորելու համար: Հաստատում

չստացած մարտկոցի կամ լիցքավորիչի շահագործումը կարող է հրդեհի, պայթյունի, արտահոսքի կամ այլ

վտանգավոր իրադրության պատճառ դառնալ:
Խրոցակի տեսակից կախված՝ լիցքավորիչի մոդելի ստույգ համարը կարող է տարբեր լինել: Խրոցակի

վարկածը նույնականացվում է ստորև նշվածներից որևէ մեկով. E, EB, X, AR, U, A, C կամ UB:
Մարտկոցն առաջին անգամ օգտագործելու կամ երկար ժամանակ չօգտագործելու դեպքում կարող է

անհրաժեշտ լինել նախ միացնել լիցքավորիչը, ապա անջատել այն և նորից միացնել՝ մարտկոցի

լիցքավորումը սկսելու համար: Եթե մարտկոցը ամբողջովին լիցքաթափված է, կարող է մի քանի րոպե

պահանջվել, մինչև լիցքավորման նշանը հայտնվի էկրանին, կամ հնարավոր լինի զանգեր կատարել:
Մարտկոցը հանելուց առաջ սարքը միշտ անջատեք և լիցքավորիչից զատեք:
Երբ լիցքավորիչը չի օգտագործվում, անջատեք այն հոսանքի վարդակից և սարքից: Ամբողջությամբ

լիցքավորված մարտկոցը լիցքավորիչին միացված մի թողեք, քանի որ գերլիցքավորումը կարող է կրճատել

մարտկոցի շահագործման ժամկետը: Չօգտագործվելու դեպքում ամբողջությամբ լիցքավորված մարտկոցը

ժամանակի ընթացքում լիցքաթափվում է:
Աշխատեք մարտկոցը պահել 15°C մինչև 25°C (59°F և 77°F) ջերմաստիճանում: Ծայրաստիճան

բարձր կամ ցածր ջերմաստիճանները նվազեցնում են մարտկոցի հզորությունը և կրճատում շահագործման

ժամկետը: Տաք կամ սառը մարտկոցով սարքը կարող է ժամանակավորապես չաշխատել: Մարտկոցի

աշխատանքը հատկապես սահմանափակ է զրոյից ցածր ջերմաստիճաններում:
Մարտկոցի վրա կարճ միացում մի ստեղծեք: Պատահական կարճ միացում կարող է առաջանալ, եթե

մետաղական որևէ իր, օրինակ՝ մետաղադրամ, ամրակ, կամ գրիչ, ուղիղ միացություն ստեղծի մարտկոցի

դրական (+) և բացասական (-) հպակների միջև: (Դրանք մարտկոցի վրա մետաղական շերտերի տեսք

ունեն): Սա կարող է տեղի ունենալ, օրինակ, երբ դուք պահեստային մարտկոցը գրպանում կամ

դրամապանակում եք պահում: Հպակների կարճ միացումը կարող է վնասել մարտկոցը կամ իրը, որը կարճ

միացում է առաջացրել:

© 2008 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:

29

background image

Մարտկոցը կրակի մեջ մի գցեք, քանի որ այն կարող է պայթել: Վնասվելու դեպքում նույպես մարտկոցը

կարող է պայթել: Մարտկոցները դեն գցելիս գործեք տեղական իրավական ակտերի համաձայն: Եթե

հնարավոր է, մարտկոցը հանձնեք՝ նյութերը կրկին օգտագործելու համար: Մարտկոցը դեն մի նետեք որպես

կենցաղային աղբ:
Բջիջները կամ մարտկոցները չպետք է կազմատել, կտրել, բացել, փշրել, ճկել, ձևախախտել, ծակել կամ

կոտրատել: Արտահոսքի դեպքում թույլ մի տվեք, որ հեղուկը մաշկին կամ աչքերին դիպչի: Նման դեպքում

մաշկը և աչքերն անմիջապես ջրով լվացեք կամ դիմեք բժշկի օգնությանը:
Մարտկոցը չի կարելի ձևափոխել, վերամշակել: Չի կարելի փորձել օտար առարկաներ մտցնել մարտկոցի

մեջ, այն ընկղմել ջրի կամ այլ հեղուկների մեջ կամ ենթարկել այդպիսի ազդեցության:
Մարտկոցի սխալ օգտագործումը կարող է հրդեհի, պայթյունի կամ այլ վտանգավոր իրադրության պատճառ

դառնալ: Եթե սարքը կամ մարտկոցը վայր եք գցել, հատկապես՝ պինդ մակերևույթի վրա, և կարծում եք,

որ մարտկոցը վնասվել է, նախքան օգտագործումը շարունակելը այն տարեք սասարկման կենտրոն՝ զննման

համար:
Մարտկոցն օգտագործեք միայն իր նպատակային նշանակությամբ: Վնասված լիցքավորիչ կամ մարտկոց

մի օգտագործեք: Մարտկոցը փոքր երեխաներից հեռու պահեք:

Մարտկոց