
Մուտքի կոդեր
SIM քարտի հետ տրամադրված PIN կոդը քարտը պաշտպանում է չլիազորված գործածումից: Որոշ SIM
քարտերի հետ տրամադրված PIN2 կոդ է պահանջվում որոշակի ծառայություններից օգտվել
կարողանալու համար: Եթե PIN կամ PIN2 կոդը երեք անգամ անընդմեջ սխալ եք մուտքագրում, ձեզնից
կպահանջվի PUK կամ PUK2 կոդը: Եթե այդ կոդերը չունեք, դիմեք ձեր ծառայության մատակարարին:
Մոդուլի PIN է պահանջվում ձեր SIM քարտի անվտանգության մոդուլում պահվող տվյալներ մուտք
գործելու համար: Կարող է ստորագրող PIN պահանջվել թվային ստորագրության համար: Արգելման
նշանաբառ է պահանջվում կանչի արգելափակման ծառայությունից օգտվելիս:
Նախադրելու համար, թե ինչպես է ձեր հեռախոսն օգտագործում մուտքի կոդերն ու անվտանգության
պարամետրերը, ընտրեք Ընտցնկ > Պարամետրեր > Անվտանգթն: