Անվտանգություն
Ընթերցեք այս պարզ ցուցումները: Դրանց չհետևելը կարող է վտանգավոր կամ անօրինական լինել:
Լրացուցիչ տեղեկությունների համար ընթերցեք օգտագործողի ուղեցույցն ամբողջությամբ:
ՍԱՐՔԻ ԱՆՎՏԱՆԳ ՄԻԱՑՈՒՄ
Սարքը մի միացրեք այն դեպքերում, երբ բջջային հեռախոսի օգտագործումը արգելված է, կամ
եթե այն կարող է ռադիոխանգարում կամ վտանգ առաջացնել:
ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ՝ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Հետեւեք տեղական բոլոր օրենքներին: Ավտոմեքենա վարելիս ձեռքերը միշտ ազատ պահեք՝
այն ղեկավարելու համար: Ավտոմեքենա վարելիս Ձեր առաջնային մտահոգությունը պետք է
լինի ճանապարհային անվտանգությունը:
ՌԱԴԻՈԽԱՆԳԱՐՈՒՄ
Բոլոր անլար սարքերը կարող են ենթարկվել ռադիոխանգարումների ազդեցությանը, ինչն իր
հերթին կարող է բացասաբար անդրադառնալ դրանց աշխատանքի վրա:
ԱՆՋԱՏԵԼ ՍԱՐՔԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ
Պահպանել բոլոր սահմանափակումները: Սարքն անջատեք օդանավերում, բժշկական
սարքավորումների, վառելանյութերի, քիմիական նյութերի և պայթեցման աշխատանքների
մերձակայքում:
ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Այս սարքի տեղադրումը եւ վերանորոգումը կարող է կատարվել միայն որակյալ
մասնագետների կողմից:
ԼՐԱՑՈՒՑՒՉ ՍԱՐՔԵՐ ԵՎ ՄԱՐՏԿՈՑՆԵՐ
Օգտագործեք միայն թույլատրված լրացուցիչ սարքեր և մարտկոցներ: Մի միացրեք
անհամատեղելի սարքեր:
ՋՐԱԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ
Ձեր սարքը ջրակայուն չէ. այն չոր պահեք:
© 2008 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:
6