
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ (SAR)
Սույն շարժական սարքը համապատասխանում է ռադիոճառագայթմանը վերաբերող ուղեցույցներին
Ձեր շարժական սարքը ռադիոհաղորդիչ և ընդունիչ սարք է: Այն նախագծված է այնպես, որպեսզի
չգերազանցի ռադիոճառագայթների ազդեցության միջազգային ուղեցույցներով սահմանված
սահմանափակումները: Այդ ուղեցույցները մշակվել են ICNIRP անկախ գիտական կազմակերպության
կողմից և ներառում են այն թույլատրելի սահմանները, որոնք մշակված են բոլոր մարդկանց
պաշտպանվածությունը ապահովելու համար՝ անկախ նրանց տարիքից կամ առողջական վիճակից:
Ռադիոճառագայթմանն առնչվող ուղեցույցները շարժական սարքերի համար օգտագործում են Կլանման
Տեսակարար Կշիռ (ԿՏԿ կամ SAR) կոչվող չափման միավորը: ICNIRP ուղեցույցում նշված SAR-ի
սահմանային արժեքը միջինացված հյուսվածքային 10 գրամի վրա կազմում է 2.0 վատտ/կիլոգրամ (Վտ/
կգ): SAR-ի չափման փորձերը կատարվել են օգտագործման ստանդարտ դիրքում, երբ սարքը հաղորդում
է հաստատված ամենաբարձր հզորության մակարդակով՝ ստուգվող բոլոր հաճախությունների
տիրույթներում: Գործող սարքի իրական SAR-ի մակարդակը կարող է առավելագույն արժեքից ցածր
լինել, քանի որ այն նախագծված է այնպես, որ օգտագործի ցանցին միանալու համար անհրաժեշտ
հզորությունը միայն: Այս արժեքը փոփոխվում է մի շարք գործոններից կախված, մասնավորապես այն
բանից, թե ցանցի հաղորդակայանից ինչ հեռավորության վրա եք գտնվում: Համաձայն ICNIRP
ուղեցույցի, սարքը ականջի մոտ օգտագործելու դեպքում SAR-ի առավելագույն արժեքը չպետք է
գերազանցի 1.16 Վտ/կգ:
Լրացուցիչ սարքերի և պիտույքների օգտագործումը կարող է SAR-ի տարբեր արժեքների հանգեցնել:
SAR-ի արժեքները կարող են տարբեր լինել՝ կախված հաշվետվությունների և չափումների ազգային
պահանջներից և ցանցի հաճախականության տիրույթից: SAR-ի վերաբերյալ լրացուցիչ
Անվտանգության համար լրացուցիչ տեղեկություններ
© 2008 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:
35

տեղեկություններ կարող են տրամադրվել www.nokia.com ինտերնետային կայքում` համապատասխան
արտադրանքի տեղեկատվական էջում:
Անվտանգության համար լրացուցիչ տեղեկություններ
© 2008 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:
36