
Փոխպատվաստված բժշկական սարքավորումներ
Բժշկական սարքավորումներ արտադրողները խորհուրդ են տալիս, որ անլար սարքի և փոխպատվաստված
բժշկական սարքավորումների (ինչպիսիք են սրտի ռիթմավարը կամ սրտամկանի թելիկախաղը վերացնող
էլեկտրական սարքը) միջև պահպանվի առնվազն 15.3 սանտիմետր (6 դյույմ) տարածություն` բժշկական
սարքի աշխատանքի հնարավոր խաթարումից խուսափելու համար: Այդպիսի սարքավորումներ կրող անձինք
պետք է.
● Անլար սարքը միացված վիճակում միշտ ավելի քան 15.3 սանտիմետր (6 դյույմ) հեռու պահեն
բժշկական սարքից:
● Անլար սարքը ծոցագրպանում չպահեն:
● Անլար սարքը պահեն բժշկական սարքավորման նկատմամբ հակառակ ականջի մոտ՝ հնարավոր
ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար:
● Իսկույն անջատեն անլար սարքը, եթե այդպիսի ազդեցության առկայությունը ենթադրելու հիմքեր կան:
● Կարդան և հետևողականորեն կատարեն փոխպատվաստված բժշկական սարքավորման արտադրողի
ցուցումները:
Ձեր անլար սարքը բժշկական սարքավորման հետ օգտագործելու վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում
խորհրդակցեք ձեզ բժշկական ծառայություններ մատուցող անձի հետ: